Փաշինյանի հրաժարականը պահանջածների հետ նորմալ աշխատում ենք, ԳՇ խնդիրը հանգուցալուծված է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

«Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը, զոհվեցին և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե Ապրիլյանից հետո դասեր քաղած չլինեինք, այս վերջին պատերազմն այլ ելք ու այլ ժամկետներ կունենենար: Կարող էինք կորցնել ամբողջ Արցախը ու 20 օրում»,- այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Լրագրողի հարցին, թե Անդրանիկ Քոչարյանն Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս, ասել է, որ այդ պատերազմում իր մասին հետաքրքիր բացահայտումներ կան, Դավթյանն ասաց, չի մեկնաբանում, հարցերը թող ուղղեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին:

--00—ԼՄ