«AstraZeneca» պատվաստանյութից Ֆրանսիայում ևս 2 քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

1

Ֆրանսիայում «AstraZeneca» պատվաստանյութի ներարկումից հետո մահացել է երկու քաղաքացի: Մարտի 19-25-ը երկրում արձանագրվել է թրոմբի առաջացման 3 դեպք, որոնցից երկուսը մահացել են: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Դեղերի անվտանգության ազգային գործակալությանը (ANSM):

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ֆրանսիայում պատվաստումներից հետո ընդհանուր առմամբ գրանցվել է բարդությունների 12 դեպք:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ Նիդերլանդները դադարեցրել էր շվեդական ու բրիտանական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի կիրառումը 60-ից ցածր տարիքի մարդկանց վրա, քանի որ պատվաստումից հետո 25-65 տարեկան կանանց մոտ բարդություններ էին առաջացել, հիմնականում՝ թրոմբ: Այս պահին այդ դեղամիջոցի օգտագործումը դադարեցվել է մինչև ապրիլի 7-ը: 

--00--ԼՄ