Կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

հասարակական

Հետաքրքիր է կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։

Գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։

Իսկ պատմվա՞ծք անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:

Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։

Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»,- գրել է Միքայել Մինասյանը:

Նշենք, որ ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ալիևի՝ ռազմավարի պուրակում նկարվելուն և քառատողով պատասխանեց նրան:

--0--ԿԿ