Քննարկվել է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

ю

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում են «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիրներ Մհեր Մեսրոպյանը եւ Ռոման Նազարյանը, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ Վարդան Աստվածատրյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, բանակցային ճանապարհով Արցախի  տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցեր, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին :

Արթուր Թովմասյանը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների մերձեցմանն ուղղված  քայլերը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանի կողմից «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով ռուսերենին  տրվել է պաշտոնական լեզվի կարգավիճակ, նման գործնական քայլ էր: Քննարկվել է Ղրիմի խորհրդարանի հետ կապեր հաստատելու հարցը:

Հանդիպմանը ներկա էին Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:   

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս