Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

վթար

Ապրիլի 11-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արարատի մարզի Ազատավան գյուղում և Երևան-Գյումրի, Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս