Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ՃՏՊ

Օգոստոսի 10-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Իջևան, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Սպիտակ, Երևան-Աշտարակ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 11 տուժած։

--00--ԱՀ