Սա հանցագործություն է և ես հույս ունեմ, որ պատժվողներ կլինեն․ Տաթևիկ Ռևազյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

Տաթևիկ Ռևազյան

Սա հանցագործություն է և ես հույս ունեմ, որ պատժվողներ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՔԱԿ ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով  Boeing 373-700 օդանավին։

«Մենք չենք պատիժ տվողները, հուսով եմ, որ պատժվողներ կլինեն»,- ասել է նա։

ՔԱԿ ղեկավարը նշել է, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ կատարվում է ներքին քննություն:

«Բազմաթիվ խնդիրներ են եղել Boeing 737-300 օդանավի հետ կապված։ Այն ի սկզբանե Թեհրան չպիտի գնար, այդքանը»,- հավելել է Տաթեւիկ Ռեւազյանը։

--00--ԱՀ