ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմահ զոհերի հիշատակին: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամները և պատգամավորները ծաղկեպսակ դրեցին, ապա ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին։ 

--00—ԼՄ