Ցեղասպանության զոհերի հիշատակի մոմավառություն՝ Գլենդելում․ մասնակիցները դիմել են Բայդենին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ տեղեկացնելով, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, որոնք կրկին դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն:

Մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքն ունի մեծ դերակատարություն և ասելիք: Հայ համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հայ ժողովրդի աշխատանքը կշարունակվի պահանջատիրության ուղղությամբ:

--00—ԼՄ