Մեղրիի համայնքապետը չի կալանավորվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Գայանե Պապոյանը։

«Դատարաններն իրականացնում են հանրության համար տեսանելի արդարադատություն!!

Կեցցեն արժանապատիվ դատավորները»,-գրել է նա։

--00--ԱՀ