Չորաթան գյուղում հիմնվել է 27 հա թզի, արքայանարինջի և ընկույզի այգի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

այգի

Սահմանամերձ Չորաթան գյուղում հիմնվել է 27 հա թզի, արքայանարինջի և ընկույզի այգի: Այս մասին հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից: Այգին հիմնվել է Չորաթան գյուղի՝ հայ-ադրբեջանական սահմանին կից ոռոգելի դարձած դաշտերում:

Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ ՀՕՖ կազմակերպության և մասնավոր ներդրողների աջակցությամբ:

--00--ԱԹ