«Նոր Արաբկիր» զբոսայգին նոր կյանք է ստանում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

զբոսայգի

Արաբկիրցիների ամենասիրելի վայրերից մեկը՝ «Նոր Արաբկիր» զբոսայգին, նոր կյանք է ստանում: Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից:

Դեռ երկու տարի առաջ այգին հանրությանը վերադարձնելու պահից ի վեր սկսվել էին ծառերի, էնդեմիկ բուսատեսակների առողջացման և ոռոգման ջրագծի վերականգնման աշխատանքները:

Այգուց լսվող բնության ձայները վերջին շրջանում փոքր-ինչ խլացել են շինտեխնիկայի աղմուկից: Իսկ դա նշանակում է, որ այստեղ մեկնարկել են նաև հիմնանորոգման աշխատանքները:

Նոր ցայտաղբյուրներ ու շատրվաններ, նորացված ճեմուղիներ, նոր նստարաններ, նոր լուսավորություն. լայնածավալ աշխատանքների արդյունքում հաջորդ տարի մեր քաղաքացիները հնարավորություն կունենան վայելել հանգիստը Արաբկիրի խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մոլոկանի այգում»:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը հոգացել է նաև, որպեսզի Վ. Փափազյան փողոցից դեպի «Նոր Արաբկիր» զբոսայգի տանող մայթը նույնպես այգու այցելուների համար դառնա խնամված ու բարեկարգ ճեմուղի:

այգի

--00--ԱԹ