Լոռու մարզում ավտոմեքենան մխր​ճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

հասարակական

Ապրիլի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Նորեկյանը իր վարած ВАЗ 21110 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Նորեկյանը տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ 

--0--ԿԿ