Հնդկաստանի հիվանդանոցում բռնկված հրդեհից մահացել է 18 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

հրդեհ

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի՝ կորոնավիրուսից ապաքինվողների հիվանդանոցի պալատում հրդեհ է բռնկվել, մահացել է 18 պացիենտ:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել երեք տասնյակից ավելի մարդ, որոնց փրկել են հիվանդանոցի աշխատակիցներն ու հրշեջները: Տուժածների վիճակը կայուն է: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:  

Հնդկաստանն ավելի քան 19 մլն վարակվածներով զիջում է միայն Միացյալ Նահանգներին:

 --00—ՄՀ