Իրաքի՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվն անցել Է 50-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

կորոնավիրուս

Իրաքի Դի Քարի հարավային նահանգի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում հուլիսի 12-ի գիշերը բռնկած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել Է 52-ի: Առնվազն 70 մարդու հաջողվել Է փրկել։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում բռնկման պատճառ Է դարձել թթվածնի բալոնի անփույթ օգտագործումը, ինչը հանգեցրել Է դրա պայթյունի:

Էն Նասիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել Է, որ հաջողվել Է մեկուսացնել կրակի տարածումը: Պատահարի պատճառով նահանգի առողջապահության նախարար Սադամ աթ Թավիլը պաշտոնաթողության խնդրագիր Է տվել: Ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհի մասին։

 --00—ՄՀ