Ինչո՞ւ Արա Այվազյանը կառավարության նիստի ընթացքում դուրս եկավ դահլիճից․ ԱԳՆ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ագն

Կառավարության՝ մայիսի 13-ի նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բան խոսելուց հետո դուրս է եկել դահլիճից։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պարզաբանելով իրավիճակը, ԶԼՄ-ներին հայտնել է, որ Արա Այվազյանը պայմանավորված հանդիպումներ է ունեցել՝ առանց մանրամասնելու, թե՝ ում հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադաձել է Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող հատվածում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ «իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել», ապա տեղեկացրել, որ կառավարության նիստից հետո նախատեսվում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Եվս մեկը հրավիրված է եղել մայիսի 12-ի ուշ երեկոյան։

--00—ԼՄ