Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հայտնել է, թե «ԼՂ 30-ամյա հակամարտությունը լուծված է»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Բայրամով Շմիդ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ավստրիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով երկրի ԱԳՆ-ին: 

Բայրամյովը հայտարարել է, թե 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ միջև եռակողմ համաձայնությամբ «վերջ է դրվել 30-ամյա հակամարտությանը»: Նա նշել է, թե նշված հայտարարությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար «մեծ հնարավորություններ է բացում՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի համար «տրանսպորտային հաղորդակցության ուղիների ստեղծումը նոր հնարավորություններ է բացում»:

--00--ԱԹ