Forbes-ը հրապարակել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Ֆորբս

Forbes հանդեսը հրապարակել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանշային ցանկը։

Ցանկում տեղ են գտել Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների երկրորդ սերնդի 50 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ նրանք ժառանգում են գրեթե 300 մլրդ դոլար:

Այս տարի վարկանիշում երեք նոր մասնակից կա. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի (վեցերորդ տեղ) դուստրը և որդին: Նորերից մեկը դարձել Է նաև «Ռուսաստան» բանկի և «Սոգազ» ապահովագրական ընկերության խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկի որդին՝ Բորիսը (3,3 մլրդ դոլար): Նա զբաղեցրել Է ցուցակի 18-րդ հորիզոնականը:

-Վարկանիշը կրկին գլխավորել Է «ԼՈւԿօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆը (մեկ երեխայի բաժինը՝ 24 մլրդ դոլար): Նրան Է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,2 տոկոսը, փաթերն արժե 115 մլն դոլար: Նրա «Էկտո» հոլդինգի մեջ մտնում Է չորս ընկերություն:

-Երկրորդ տեղում «Նովատեկ» և «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի դուստրն ու որդին են: Վիկտորյա Միխելսոնի մասին հայտնի Է, որ 2016 թվականից նա New Museum-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Է, ապրում Է Ցյուրիխում:  Նշվում Է, որ նրան նաև պատկանում Է մշակույթի և արվեստի աջակցության համար նպատակային կապիտալի «Տարածության ընդլայնում» մասնագիտացված հիմնադրամը: Նրա խորթ եղբոր մասին հաղորդվում Է միայն այն, որ նա ապրում Է Մոսկվայում: Ժառանգության մեջ մեկ երեխայի բաժինը կազմում Է 12,5 մլրդ դոլար:

-Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ջահանգիր Մահմուդովը (բաժինը՝ 9,7 մլրդ դոլար)՝ Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության հիմնական բաժնետիրոջ որդին՝ Իսկանդեր Մահմուդովը: Նա չորս տարի առևտրային և ֆինանսական հարցերի գծով տնօրեն Է աշխատել Չելյաբինսկի ցինկի գործարանում, որը պատկանում Է խմբին: 2018 թվականի վերջից նա դարձել Է գործնականում «Ինֆրամայն» ընկերության միանձնյա սեփականատեր, որը թվային լուծումներ Է մշակում մետալուրգիական, ածխային և քիմիական արդյունաբերության համար:

-Ցանկի չորրորդ տեղում են Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինի երեք զավակները: Նրանցից յուրաքանչյուրին բաժին Է ընկնում 9,5 մլրդ դոլար ժառանգություն:

Forbes-ի թոփ հնգյակը եզրափակում են «Եվրոխիմ» և Սիբիրյան ածխային Էներգետիկական ընկերությունների սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի երեխաները: Ինչպես նշվում Է, նա ունի երկու զավակ՝ իննամյա Տարան և չորսամյա Ադրիանը:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դուստրը և որդին (յուրաքանչյուր երեխային 8,6 մլրդ դոլար), ինչպես նշվել Է, զբաղեցրել են վեցերորդ տեղը։

-Վարկանշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում, ինչպես և անցյալ տարի, Volga Group ներդրումային խմբի սեփականատեր Գենադի Տիմչենկոյի երեք երեխաներն են՝ Նատալյա, Կսենյա Ֆրանկները և Իվան Տիմչենկոն՝ (7,35-ական մլրդ դոլար):

-Վեցերորդից ութերորդ հորիզոնական Է տեղափոխվել ՈւԼՄԿ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզիցինի դուստրը՝ Մարիան: Նա կարող Է ստանալ 6,2 մլրդ դոլար ժառանգություն:

-Վարկանիշի իններորդ հորիզոնականում Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովի երկու դուստրերն են՝ Տատյանան և Օլգան: Յուրաքանչյուրի բաժինը 6,25 մլրդ դոլար Է:

-Տասներորդ տեղում «ԼՈՒԿօյլ»-ի բաժնետեր Լեոնիդ Ֆեդունի երկու զավակներն են: Նրանցից յուրաքանչյուրը կարող Է ժառանգություն ստանալ 5,4 մլրդ դոլար: Անտոնը Լոնդոնի The Ampersand, Vintry & Mercer հյուրանոցների ու հինգ ռեստորանների սեփականատեր Է: Նրա քույրը՝ Եկատերինան, նույնպես ապրում Է Լոնդոնում։

--00—ՄՀ