Երևանում կգործի 20 մանկապարտեզ, մյուսները ժամանակավորապես կփակվեն. ցանկը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

դեֆիցիտ

Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հրապարակեց այն մանկապարտեզների ցանկը, որոնք կընդունեն երեխաներին: Ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1. Կենտրոն - թիվ 1,
2. Արաբկիր - թիվ 25, թիվ 31,
3. Աջափնյակ - թիվ 47, թիվ 50,
4. Ավան - թիվ 52,
5. Դավթաշեն - թիվ 60, թիվ 62,
6. Էրեբունի - թիվ 64, թիվ 66,
7. Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96,
8. Նոր Նորք - թիվ 100, թիվ 114,
9. Նորք-Մարաշ - թիվ 122,
10. Նուբարաշեն - թիվ 125,
11.Շենգավիթ - թիվ 126, թիվ 139,
12. Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157:

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի»։

--00—ԼՄ