ՀՀ-ն անշարժ գույք է, որը մաս-մաս կարելի է ոչ միայն վաճառել, այլև անհատույց նվիրել թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Իշխանյան

Լսում ես պաշտոնակատար կոչեցյալի «մտքերը»․ «Սև լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու» և նման , օրինակ «չեզոք գոտի» Հայաստանի տարածքում արտահայտություններն ու մտածում, մենք Հայաստանի կառավարությու՞ն ունենք , թե՞ ընդամենը անշարժ գույքի կառավարման վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այո, պաշտոնակարի համար հայրենիք, Հայաստան, պետություն հասկացողությունները ոչինչ են։ Նրա համար Հայաստանն անշարժ գույք է, որը մաս-մաս կարելի է ոչ միայն վաճառել, այլև անհատույց նվիրել թշնամուն։

Հայրենիքը նաև կրթություն է, գիտություն։ Բայց պաշտոնակատարի համար դրանք ոչ միայն արժեքներ չեն, այլև վտանգավոր, քանի որ կրթված մարդն, իր՝ կիսագրագետի համար վտանգավոր թշնամի է։

Իսկ Հայաստանի ԲՈՒՀ-երի և գիտական հիմնարկների շենքերը նա դիտարկում է , նույնպես որպես ընդամենը անշարժ գույք, որի վաճառքից կարող է շահույթ ստանալ և բավարարել իր անուղեղ, անհայրենիք մանկուրտների ախորժակը«,- գրել է Իշխանյանը։

--00--ԱՀ