Քաղաքացիների տեղաշարժի համար դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

անցակետ

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել`

- վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության

կամ

- պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Տեղեկացնենք, որ միայն PCR թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն։

--00—ՄՀ