Բերքաձոր գյուղի տարածքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

նկար

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը:

Տեղեկությունների համար՝ 📞911,101,112, ☎047 94 09 11

--00—ԼՄ