Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Արմաշի վանք

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված:  Բացի այդ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել:

Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և այն վերածել զբոսաշրջային կենտրոնի: Նրանք այդ հարցով դիմել են Քոջաելիի քաղաքապետարան: 

Թուրքական «NTV» լրատվական կայքը, անդրադառնալով վանքի ներկա վիճակին, հայտնել է, որ առաջիկայում սպասվում է վանքի կվերականգնում:

Աքմեշեի (Արմաշ) գյուղապետ Ռահիմ Վարոլը պատմել է, որ Արմաշի դպրատունը Թուրքիայի ամենահին դպրատներից մեկն է:

Վարոլի փոխանցմամբ՝ Աքմեշեի գործարարներից մեկի մեկենասությամբ վանքի տարածքում վերականգնման աշխատանքներ էին սկսվել, բայց հետո որոշ պատճառներով դադարեցվել:

Հիշեցնենք, որ Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը հիմնադրվել է 1416-ին: Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ: 1416-ին հույները հրդեհել և լքել են այն, և այդտեղ են հաստատվել Մարաշից գաղթած ու հարևանությամբ ապաստանած հայերը: Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է:

--00--ԱԹ