Սրա նման մեկը կար՝ Էլչիբեյ, ասում էր՝ Սևանում ոտքերս թրջելու եմ, չեմ զարմանա, որ իրականանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Սրանք ինչքան լինեն իշխանության, էս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Այս մասին Գեղարքունիքում աջակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես արդեն մի քանի օր է՝ այդ օրինակն եմ բերում: Եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, սա սահմանամերձ խոշորացված համայնք է: Մենակ էդ համայնքից 350 հա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բա էդպես է լինելու, եթե զինվորին հրաման են տալիս չկրակել, եթե հրամանատարն իրավունք չունի որոշում կայացնել՝ ինչպես սահմանը պաշտպանել, բա ուրիշ ինչպե՞ս պիտի լինի»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց՝ 8 ամիս է անցել, Հայաստանի սահմանները ինչ-որ տեղ պիտի պաշտպանված լինեին: Նա հիշեցրեց՝ տասնյակ տարիներով ասում էին՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, կոչ էին անում՝ պետք չի գնալ Ղարաբաղի սահմանները պահել, ինչքան էլ բացատրում էին, որ Գեղարքունիքից, Շիրակից, Երևանից գնացող զինվորները Հայաստանն են պաշտպանում:

«Եթե նույնիսկ սահմանագծում կամ սահմանազատում լինի, ադրբեջանցին ասելու ա՝ սա Հայաստանի սահմանն ա, ես չեմ մտնո՞ւմ: Մտնելու ա, եթե դիմացը զորք չկա՝ մտնելու ա: Ինչքան սրանք լինեն, ինչքան խաղաղություն մուրան, էդպես ա լինելու: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ ա հարգում մուրացկանին»,- ասաց Սարգսյանը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս