ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրառում է արել՝ ներկայացնելով հատված Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի ու Էրդողանների զրույցից։
«Առանց մեկնաբանության՝ ներկայացնում եմ, թե ինչու է ականապատումների քարտեզի տրամադրումը երկրորդ կապիտուլյացիա․ հատված Ալիևի ու Էրդողանների զրույցից․
«ԱԼԻԵՎ — Էդ ականապատումների քարտեզները եթե մենք լրիվ ստանանք, ահագին առաջ կընկնենք, որովհետև էս տարածքներում հեչ որ չլինի՝ մի տասը տարի կտևի մաքրելը։
ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆ — Էլի՞ կան մոտներդ գերիներ։
ԱԼԻԵՎ — Հա, իհարկե, էդ պրոցեսի մեջ ա։
ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆ — Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ, դավայծե»։
Ականապատումների քարտեզի տրամադրման՝ երկրորդ կապիտուլյացիա լինելու մասին ավելի հանգամանալից տե՛ս Hrant Միքայելյանի հոդվածը (https://www.kavkaz-uzel.eu/blogs/83781/posts/49534)»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կնոջ հետ այցելել է Շուշի և տեղում կնքաել թուրք-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող փաստաթուղթ։
--00—ԼՄ