Միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» լուսավորությանը․ «Հաղթանակը» թվացյալ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

քննճական

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: 

Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է:

Սիրելի՛ երիտասարդներ, հիշեք, որ հայրենասիրության և մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը և ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է:

Այնպես, որ մշտապես ինքնակրթվեք, այնուհետև համբերատար լուսավորեք ձեր կողքի խավարամիտ էդվարդականներին:

Իմ մագիստրանտներին ու ասպիրանտներին խորհուրդ եմ տալիս այս ամռանը կարդալ Ռուսաստանում նոր հրատարակված Ռ. Դվորկինի «Իրավունքի կայսրությունը» հայտնի աշխատանքը»:

--00—ԼՄ