Եթե բոլոր քննարկված պայմանները չպահպանվեն ես կվերսկսեմ նստացույցը․ գերեվարվածի եղբայր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

․

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավելի վաղ գերիների խնդրի պատճառով նստացույց սկսած հարազատները դադարեցնում են այն։

Գրառումը ներկայացնւմ ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ։

Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

 1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս