«Ծերուկ, բազմափորձ համակարգը հիմա ունի երիտասարդ տեսք»․ ՀՀ դատախազությունը 103-տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հհ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում ՀՀ դատախազության 103-ամյակի կապակցությամբ տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել։

«ՀՀ դատախազությունը բոլորեց իր 103-ամյակը. ամեն ինչ անցնելու է, բայց պետք է մնան ազգը, պետությունը, որոնց լինելիության գրավականը պետական ինստիտուտներն են: Դատախազությունը իր պետականության հետ է ծնունդ առել ու շարունակում է մնալ նրա հիմքերում՝ անցնելով խորդուբորդ, բարդ և դրանով իսկ՝ արժեքավոր ճանապարհ:

Այդ ճանապարհը կռում են մարդիկ՝ իրենցով կերպարանավորելով դատախազությունը: Այդ մարդիկ հիմա կերտում են նորօրյա դատախազությունը՝ իբրև ժամանակի ու իրավական մտքի զարգացման պահանջներին համարժեք փոփոխվող, բայցև իր արմատները երբեք չկորցնող համակարգ: Եվ այդ տեսակետից «ծերուկ» բազմափորձ համակարգը հիմա ունի բավականին երիտասարդ. տեսք:

Սիրելի՛ գործընկերներ, դատախազության բոլոր ժամանակների աշխատակիցներ, հարգելի վետերաններ, շնորհավոր մեր երիտասարդ ծերուկի 103-ամյակը և Դատախազության աշխատակցի օրը: Թող ձեր անձնական ու աշխատանքային ձեռբերումները լինեն ամրացող ու ամրապնդվող մեր հայրենիքում ու հանուն այդ հայրենիքի, հանուն հավաքական իմաստով ամենաբարձր արժեքի՝ հայոց պետականության»,-գրել է Գոռ Աբրահամյանը և հավելել, որ տեսահոլովակի համար խիստ չդատեն, քանի որ սիրողական է։

-00—ԼՄ