ԱԺ-ից շուտով դեպքերը դուրս են գալու փողոց․ ԲՀԿ-ն խաղի մեջ է․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

«Եղավ սև ու սպիտակի ընտրություն, այսինքն՝ ընտրությունը կտրուկ էր՝ նիկոլական և հականիկոլական դաշտերի միջև։ Իրականում երրորդ ուժը չի հաղթահարել անցողիկ շեմը, պարզապես ըստ օրենքի՝ խորհրդարանն առնվազն երեք ուժից պետք է բաղկացած լինի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրությունները ծրագրային և այլընտրանքային չէին, կար երկու բևեռ, որից դուրս որևէ մեկը չհաղթահարեց նախատեսված շեմը։

«Մենք ստացել ենք 4 տոկոս ձայն, որն, իհարկե, հեռու է բավարար լինելուց, բայց մենք պետք է գնահատենք իրավիճակը, հետևություն անենք մեր աշխատանքից։ Մի բան ակնհայտ է․ այն, ինչի համար նախատեսված էին այս ընտրությունները, այն է՝ հաղթահարել երկրի քաղաքական ճգնաժամը, չծառայեցին իրենց նպատակին, ավելին՝ ճգնաժամն ավելի խորացավ»,- նշել է Մելքումյանը։

Նա նաև հավելել է, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մնում է քաղաքական դաշտում որպես ակտիվ դերակատար, և դրանում շուտով շատերը կհամոզվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ