Ծառուկյանին հարվածը գոտկատեղից ներքև էր, իշխանությունը քաղաքական պայքարի ցանկություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News 

Դեպքը (խմբ․՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործ) իրականության հետ աղերս չունի: Հիմա գոտկատեղից ներքև անընդհատ ինչ-որ բաներ տալը, նշանակում է, որ մարդիկ պատրաստ չեն քաղաքական պայքարի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Մենք խոսում ենք քաղաքական լեզվով։ Ուրեմն, մյուս կողմից ստանում ենք գոտկատեղից ներքև, մարդկային հոգեբանությանը ոչ հարիր, չգիտեմ ինչ բառ ընտրեմ, պահվածք։ Դրա նպատակը ո՞րն է։ Ես ուզում եմ հասկանալ, եթե այդպես է ասվում, ի՞նչ նպատակ է հետապնդում։ Ինքը (խմբ․՝ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին) քաղաքական պայքարի, քաղաքական հարաբերվելու ցանկություն չունի։ Եթե քաղաքական հարաբերվելու ցանկություն չկա, մնում է կոշտ հարաբերություն։ Եթե գնում են էդ ուղղությամբ, մեր թիմը պատրաստ է էդ ուղղությամբ գնալու՝ իր դիրքերը, իր արժանապատվությունը պահպանելու։ Եթե անձնական կոշտ վիրավորանք են հասցնում, բնականաբար, եթե մենք քաղաքական թիմ ենք, հնչեցվում են քաղաքական գնահատականներ, եթե դա քաղաքականությունից դուրս է, ուրեմն այլ գործընթացներ պետք է գնան հետագայում»,- ասել է Մելքումյանը։

Պատգամավորի խոսքով՝ թիմին հունից, հավասարակշռությունից հանել չի ստացվելու, բայց իրենք զգոն, զգաստ են, և ամեն ինչ, ըստ նրա, իր պատասխանը կստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ