Ծառուկյանը չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 7, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքական ասպարեզից: ԲՀԿ-ում կամաց հաղթահարում են հետընտրական շոկը, իսկ անցած շաբաթ Ծառուկյանը կուսակտիվին հորդորել է գնալ հանգստի, կհանդիպեն սեպտեմբերին ու կքննարկեն իրենց անելիքները։

ԲՀԿ-ում կարծում են, որ կուսակցությունն ակտիվ ներգրավված կլինի քաղաքական պրոցեսներին, բայց առայժմ պաուզա կվերցնեն։ Կուժեղացնեն «Կենտրոն» TV-ն, նախկին օրենսդիրները հաճախ կերեւան եթերում, կապը չեն խզի քաղաքացիների հետ, հնարավոր է անգամ փողոցային ակցիաների մասնակցեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ