Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացվել նախաքննական մարմնին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

․

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին Նովոսիբիրսկ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 39-ամյա Անդրանիկ Մ.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Անդրանիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ