5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում և արտաքսել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

բերման ենթարկել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 22-ին ՀՀ է արտաքսվել 39-ամյա Գևորգ Գ.-ն:

Նա 2016 թ. փետրվարի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 325-րդ

(Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Գևորգ Գ.-ն հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը՝ կալանք:

 --00—ՄՀ