ՀԱՊԿ երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների հայտնվելու հայտ ոչ ոք չի ներկայացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Լավրով

ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի տարածքում օտարերկրյա ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելն, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` միաժամանակ հավելելով, որ ոչ ոք նման հայտ չի ներկայացրել: 

«Ես չեմ կարծում, որ անվտանգության շահերին կհամապատասխաներ Կենտրոնական Ասիայում նոր ամերիկյան ռազմական օբյեկտների հայտնվելը»,- ասել է նա:

--00--ԱԹ