ՀԱՊԿ կոլեկտիվ ավտանգության խորհրդի նախագահը հարցերը քննարկում է Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Քաղաքական

ՀԱՊԿ կոլեկտիվ ավտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսային զրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռահմոնին անհանգստություն հայտնեց Տաջիկստանի սահմանի տագնապալի իրավիճակի մասին և Անդրբեջանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Տաջիկստան։ Ադրբեջանի նախագահը շնորհակալությամբ ընդունեց հրավերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է ապահովել Կաբուլի օդանավակայանի անվտանգությունը, ԱՄՆ զորքերի դուրս բերելուց հետո։

Երևում է ՀԱՊԿ անդամ երկրները մտահոգվելու տեղ ունեն, եթե ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելուց հետո, ՀԱՊԿ կոլեկտիվ անգտանգության խորհրդի նախագահը տվյալ հարցը քննարկում է Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի նախագահի հետ։

--00--ԿԿ