Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Հասարակական

Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.76մ (11.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24սմ-ով։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.255մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128.011մլն. մ³:

--00--ԿԿ