ՔՊ-ն Սյունիքում ստացել է 31841 ձայն․ յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արձանագրենք՝

1. Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:

2. Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:

Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:

3. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն  համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:

4. Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մի քանի մեղադրանք է առաջադրված:

5. Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:

6. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:

7.Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Արձանագրենք նաև՝

Ն. Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:

Ի լրումն՝

ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31841 ձայն:
Հ.Գ. առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները»:

--00—ՄՀ