Մեր ստացած քվեները Փաշինյանի հետ են կապված, բարոյական չէ ուրիշի թեկնածությունը քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այն համոզմանն է, որ իշխանության բոլոր ներկայացուցիչների ստացած քվեները Փաշինյանի հետ են կապված, և բարոյական չէ մեկ ուրիշի թեկնածության հարցը քննարկել:

24News-ի հետ զրույցում նա շեշտեց՝ վարչապետի այլ թեկնածու առաջադրելու օրակարգ իշխանական թիմում չկա:

Նազելի Բաղդասարյանը նաև համակարծիք է վարչապետի հետ, որ նախկինում երբեք նման ծավալով գերիներ չեն վերադարձվել: «Իմ քայլի»  ներկայացուցիչը նկատեց, որ թիմի ու Փաշինյանի մոտեցումների հետ հակասություններ չունի, այլապես մանդատը վայր կդներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ