Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 203 միլիոնը, մահացել է 4 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

կոր

Օգոստոսի 9-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 203,455,121 է, որից 4,307,456-ը մահացել է, 182,771,311-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 16,376,354 է, որից 98,403 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 36,543,338 վարակման դեպք, որից 633,116-ը մահացել է, 29,859,062-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 6,051,160 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում Հնդկաստանը արդեն երկրորդն է (31,969,954 վարակակիր), երրորդ տեղում Բրազիլիան է (20,165,672 վարակակիր), չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (6,447,750 վարակակիր), հինգերորդում Ֆրանսիան՝ 6,305,158-ն։ 

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ