Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

1116846

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակվում են բանակցությունները՝ հստակեցնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցի ժամկետները։

Նրա խոսքերով, այս պահին դեռ հստակ չեն ՌԴ նախագահի՝ Թուրքիա ակնկալվող այցի ժամկետները՝ նշելով, որ կողմերն այդ հարցով բանակցությունները շարունակում են։

Էրդողանը հույս է հայտնել, որ իր ռուս գործընկերը Թուրքիա կայցելի օգոստոսին։

--00—ՅՄ