ՀՀ փոխվարչապետի գրասենյակը բարձրագույն կրթությամբ մասնագետներ է փնտրում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ մասնագետների` գրասենյակի կազմակերպչական աշխատանքներին և գործավարությանն աջակցելու համար:

Աշխատանքային պարտականություններ`

• Պայմանավորվածությունների, հանդիպումների կազմակերպում և համակարգում,

ընդունելությունների կազմակերպում և համակարգում,

• Օրակարգերիի կազմում և գործավարության վերահսկում,

• Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում

Մասնագետին ներկայացվող պահանջներն են.

• Կազմակերպչական գերազանց հմտություններ,

• արագ կողմնորոշվելու կարողություն, նախաձեռնողականություն

• հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում:

• ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV)՝ լուսանկարով, ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «ՄԱՍՆԱԳԵՏ»։

Նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.09.2021թ.

--00--ԱԹ