Տպավորություն է, որ ՀՀ-ն անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը կփոխանցի ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Աբրահամյան

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։ Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու, ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Սրան զուգահեռ ունենք Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՌԴ-ին՝ ամբողջությամբ ապահովելու ՀՀ սահմանների պահպանությունը, ինչն իրավիճակային պատկերն ամբողջական է դառնում։ Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել ՌԴ-ին։

Դեռ դժվար է ասել, թե սա միայն անվտանգային սպառնալիքների աճով է պայմանավորված, թե կան նաև այլ գործոններ, բայց այն, որ խորքում գործընթացներ են տեղի ունենում՝ միանշանակ է», - նշել է Աբրահամյանը։ 

--00—ՄՀ