Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների հետ այցելել է Ամարասի վանական համալիր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

․

Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր՝ ծանոթացել «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

--00--ԱՀ