Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում Սարկիսով եղբայրներն առաջատար տասնյակում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Աշխարհ
Forbes-ը կազմել է ՌԴ ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին հորիզոնականում Տատյանա և Վլադիսլավ Բակալչուկներն են, որոնց պատկանում է Wildberries առցանց խանութը և նրանց համատեղ կարողությունը գնահատվում է 13,1 մլրդ դոլար:

Նրանց 6,9 մլրդ դոլար կարողությամբ հաջորդում է Գուրիևների ընտանիքը։

Ամենահարուստ ընտանիքների եռյակը եզրափակում են Արկադի, Բորիս, Իգոր և Լիդիա Ռոտենբերգները: Նրանց ընդհանուր կարողությունը, որը ձեռք է բերվել անշարժ գույքի ոլորտում աշխատելով, կազմում է 5,95 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում են Միխայիլ, Սաիդ և Սաիտ-Սալամ Գուցերիևները (3,7 մլրդ), հինգերորդում՝ Ֆլադիմիր և Ֆելիքս Եվտուշենկովները (3,2 մլրդ):

Հաջորդ հնգյակում տեղ են գտել Այրատ, Ռադիկ և Տիմուր Շայմիևները (3 մլրդ), Մեգդետ, Տիմուր և Ռուսլան Ռախիմկուլովները (1.95 մլրդ), Մուսա, Դենի և Մավլիտ Բաժաևները (1.75մլրդ), Ալեքսանդր և Վիկտոր Լիննիկները (1.7 մլրդ), Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները (1.65 մլրդ), որոնք «Ռեսո» խմբի համասեփականատերերն են:

--00--ԿԿ