Վրաստանի լեյբորիստների առաջնորդը սպառնում է ժողովրդին դուրս բերել փողոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

Ռուսթավելի

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նեթելաշվիլին պահանջում Է վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, հակառակ դեպքում սպառնում Է ժողովրդին դուրս բերել Ռուսթավելի պողոտա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ հասարակական տրանսպորտն իր աշխատանքը օգոստոսի 14-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը դադարեցրել Է Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Ռուսթավում եւ Զուգդիդիդում:

«Վաղը հավաքվում Է համակարգող խորհուրդ: Կտրականապես պահանջում եւ վերջնագիր եմ ներկայացնում նրանց. չեղարկեք տրանսպորտի երթեւեկության արգելքն ամենուրեք… Մարդկանց մի փակեք բնակարաններում եւ նրանց մի նստեցրեք փոքր ավտոմեքենաների մեջ, որտեղ առավել բարենպաստ պայմաններ կան կորոնավիրուսի տարածման համար: Առայժմ ոչ ոք չի լսել ավտոբուսի կամ վագոնի մեջ քովիդով վարակվելու մասին… Եթե այս վերջնագիրը չկատարվի եւ հասարակական տրանսպորտը չաշխատի, մենք մարդկանց կկանչենք Ռուսթավելի»-Նաթելաշվիլին հայտարարել Է ճեպազրույցում:

Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն օրական գերազանցում Է 50-ը: Հակառեկորդ Է սահմանվել օգոստոսի 26-ին, երբ COVID-19-ից մեկ օրում մահացել Է 79 մարդ: Ախտահարվածների թիվն աստիճանաբար նվազում Է, բայց դեռեւս արտահայտվում Է քառանիշ թվերով: Համաճարակաբանական բարդ իրադրությունը երկրում կառավարությանը հարկադրել Է գնալ նոր սահմանափակումների։

--00—ՄՀ