ՃՏՊ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ՃՏՊ

Սեպտեմբերի 8-ին ժամը 11:50-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։

Տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև Շտապ բժշկական օգնություն կայանի հերթապահ խմբի բժիշկները։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ Ա.Փ.-ն (ծնված 1968թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և բախվել գազատարի սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի բնակիչ Մ.Մ.-ն (ծնված 1973թ.) և ՀՀ Մարտունի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1967թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

--00--ԱԹ