Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: 

Հարցին՝ ի՞նչն է ազատման պատճառը, արդյոք խնդիրնե՞ր է ունեցել իշխանությունների հետ, Սեդրակ Թևոնյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: Այն հարցին էլ՝ հնարավո՞ր է՝ այլ աշխատանքի առաջա՞րկ է ստացել Ռազմիկ Թևոնյանը, պատգամավորը նշեց, որ հայրը վերադառնալու է մասնավոր ոլորտ:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Թևոնյանը հրաժարական է տվել՝ այս կերպ հայտնելով իր անհամաձայնությունը իշխանությունների՝ Տիգրանաշենը (Քյարքին) ադրբեջանցիներին հանձնելու մտադրության հետ։

Չորեքշաբթի երեկոյան մամուլում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այցով մեկնելուց առաջ ստորագրել է նման փաստաթուղթ։ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանն էլ իր հերթին 24News-ի հետ զրույցում հերքել էր այդ լուրը՝ այն որակելով «հիմարություն»։

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:

--00—ԼՄ