Արարատի մարզպետի հրաժարականի պատճառը Քերոբյանի հետ խաղողի մթերման մասով տարաձայնությունն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

85
24News-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ազատման պատճառը խաղողի մթերման հետ կապված խնդիրներն են, որոնք մարզում խաղողագործների բողոքն են հարուցել։

Ըստ մեր աղբյուրի՝ խնդիրը նաև խաղողի մթերման գործընթացների հետ կապված տարաձայնություններն են Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

Նշենք, որ «ՀԺ»-ի հետ զրույցում նախարարի որդին հաստատել էր հոր ազատման լուրը, հարցին՝ հնարավո՞ր է, որ նա այլ աշխատանքի առաջարկ է ստացել, պատգամավորը պատասխանել էր՝ հայրը վերադառնալու է մասնավոր ոլորտ:

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Թևոնյանը հրաժարական է տվել՝ այս կերպ հայտնելով իր անհամաձայնությունը իշխանությունների՝ Տիգրանաշենը (Քյարքին) ադրբեջանցիներին հանձնելու մտադրության հետ։

Չորեքշաբթի երեկոյան մամուլում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այցով մեկնելուց առաջ ստորագրել է նման փաստաթուղթ։ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանն էլ իր հերթին 24News-ի հետ զրույցում հերքել էր այդ լուրը՝ այն որակելով «հիմարություն»։

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:

--00—ԼՄ