Վրաստանում կովիդից ընդհանուր մահացել է 8185 մարդ, Ադրբեջանում՝ 6031, Հայաստանում՝ 5002

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

մահ

Կորոավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել: Հարևան երկրներից վարակվածների թվով առաջին տեղում Թուրքիան է՝ 6,636,899 վարակակիր, աշխարհի ցանկում 7-րդն է: Երկրում մահացել է 59,643 մարդ, ապաքինվել՝ 6,121,046-ը, ակտիվ վարակակիր է 557,664 մարդ:

Մահերի թվով առաջինը տարածաշրջանի երկրների թվում Իրանն է՝ 8-րդ տեղում, որտեղ կորոնավիրուսից մահացել է 114,311 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 5,295,786 մարդ, ապաքինվել՝ 4,568,236-ը, ակտիվ վարակակիր է 613,239 մարդ:

Վարակվածների թվով 3-րդ տեղում Վրաստանն է, որն աշխարհի երկրների թվում 50-րդն է: Երկրում կա 580,869 վարակակիր, մահացել է 8,185 մարդ, ակտիվ վարակակիր է 31,074-ը:

Վարակվածների թվով 4-րդ տեղում Ադրբեջանն է, որն աշխարհի երկրների թվում 61-րդն է: Երկրում կա 455,044 վարակակիր, մահացել է 6,031 մարդ, ակտիվ վարակակիր է 47,713-ը:

Վարակվածների թվով 5-րդ տեղում Հայաստանն է, որն աշխարհի երկրների թվում 83-րդն է: Երկրում կա 248,850 վարակակիր, մահացել է 5,002 մարդ, ակտիվ վարակակիր է 11,320-ը:

--00—ԼՄ