ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի համար ՌԴ-ն հուշագիր է ուղարկել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, 24News

Thumbnail

Ադրբեջանի օդանավակայաններում ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ կապված Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հուշագիր է ուղարկել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանություն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ տեղեկանալով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրից:

«Ադրբեջանի դեսպանությունը Մոսկվայում երկտող է ստացել ՌԴ ԱԳՆ-ից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում էթնիկ պատկանելիության պատճառով ռուս քաղաքացիների հանդեպ ցուցաբերվող խտրականության հետ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ ադրբեջանական կողմը ռուս գործընկերներին հերթական անգամ վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն խնդիրը կարգավորելու համար

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ հայտարարել էր, որ Բաքուն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ հայերի մուտքը երկիր:

Տեսանյութեր

Live

Լրահոս